ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+19 °C
Վրացին փորձել է ուզբեկ աղջկան Թուրքիա տեղափոխել ճամպրուկի մեջ
17:05, 02.09.2018 | mamul.am
14691 | 0

Թուրք սահմանապահները Վրաստանի և Թուրքիայի սահմանին` Սարփիի անցակետում, Վրաստանի 24-ամյա քաղաքացու ճամպրուկի մեջ աղջկա են հայտնաբերել, հաղորդում է Интерфакс-ը:

Մաքսային աշխատակիցները Վրաստանի քաղաքացուց պահանջել են բացել ճամպրուկն ու այնտեղ հայտնաբերել անօրինական ճամփորդին:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ աղջիկը Ուզբեկստանի 27-ամյա քաղաքացին էր: Նա փորձել է անօրինական ճանապարհով ներթափանցել Թուրքիա, քանի որ իր մուտքը Թուրքիա արգելված էր:

Վրաստանի և Ուզբեկստանի քաղաքացիներին ձերբակալել են: Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր