ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Շնողի միջնակարգ դպրոցում Արմաթ լաբորատորիա հիմնելուն կարելի է նպաստել՝ մասնակցելով քվեարկությանը
00:40, 10.09.2018 | mamul.am
4680 | 0

Շնողի միջնակարգ դպրոցում Արմաթ լաբորատորիա հիմնելու նպատակով հայտ է ներկայացվել Barigortser.am հարթակում, որտեղ անհրաժեշտ է քվեարկել՝ գաղափարի իրականացման համար: Դպրոցում սովորող աշակերտների մոտ մեծ պոտենցիալ է նկատվում տեխնիկական կրթության նկատմամբ, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց դպրոցի ուսուցչուհի Հեղինե Ճիճիլյանը: Սակայն լաբորատորիան հիմնելու համար չկան բավարար ֆինանսական միջոցներ: Դպրոցում գործում է ՍՄԱՐԹ դասասենյակ, որի հենքի վրա կարելի է հիմնել ԱՐՄԱԹ լաբորատորիան: Լաբորատորիայի հիմնման դեպքում այնտեղ կարող են այցելել նաև սաներ հարևան համայնքներից՝ Թեղուտից, Քարկոփից, Նեղոցից և այլ մոտիկ համայնքներից և կրթություն ստանալ այս լաբորատորիայում: Արմաթ ինժեներական լաբորատորաների կրթական ծրագրերը հիմնված են ուսուցման առաջատար մեթոդոլոգիաների և գործիքների, գիտահետազոտական և կրթական ինստիտուտների ֆիզիկայի և ինժեներության ուղղվածության հետազոտությունների վրա: Այս ծրագրերը սկսվում են հիմնական ծրագրավորման սկզբունքներից և ուղղորդում են երեխաներին դեպի ռոբոտաշինություն և գործունեություն հետազոտական և ստեղծարար մթնոլորտում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր