ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Ֆիլիպիններում հզոր թայֆունի հետևանքով տասնյակից ավելի զոհեր կան
22:40, 15.09.2018 | mamul.am
12045 | 3

Ֆիլիպիններում «Մանգհութ» հզոր թայֆունի հետևանքով 15 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով երկրի նախագահի խորհրդականին:

Նշվում է, որ ծովի ալիքները հասել են 6 մետրի, թայֆունի էպիկենտրոնում քամու արագությունը՝ ժամում 185 կմ:

Այժմ «Մանգհութ»-ը շարժվում է դեպի արևմուտք, Չինաստանի կողմ՝ ժամում 30 կմ արագությամբ:

Ենթադրվում է, որ թայֆունը կհասնի Հոնգկոնգ սեպտեմբերի 16-ին: Չինաստանում արդեն վտանգի «կարմիր», ամենաբարձ մակարդակ է հայտարարվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր