ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով վարչական դատարանի նոր նախագահներ են նշանակվել. Հրամանագրերում, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-100 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Դանիել Դանիելյանին նշանակել վարչական դատարանի դատավոր: Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-99 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ազրոյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»: |