ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Facebook-ը կկրճատի գովազդը՝ ի պաշտպանություն Թրամփի
17:35, 21.09.2018 | mamul.am
8140 | 0

Facebook ընկերությունը մտադիր է կրճատել գովազդի ծավալները՝ հաջակցություն 2020թ. ընտրություններին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ նշելով, որ խոսքն ընտրական շտաբեր ընկերության մասնագետների այցերի կրճատման մասին է:

Ընդ որում, Facebook-ը կշարունակի տեխնիկական աջակցություն ցուցաբերել նախագահի թեկնածուների քարոզարշավներին:

Ավելի վաղ Facebook-ի ներկայացուցիչները ցուցմունքներ էին տվել կոնգրեսականներին՝ կապված 2016թ. նախագահական ընտրությունների հետ:

Ընկերության զեկույցում, որն ավելի վաղ հայտնվել էր Bloomberg-ի տրամադրության տակ, ասվում է, որ Facebook -ում Թրամփի քարոզարշավի ընթացքում ծախսվել է 44 միլիոն դոլար, իսկ Հիլարի Քլինթոնի շտաբում՝ 28 միլիոն դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր