ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«ՄԻԵԴ-ը մարտի 1-ի գործով առաջին վճիռն է կայացրել». Նիկոլ Փաշինյան
18:10, 22.09.2018 | mamul.am
6603 | 0

«Ես ուզում եմ, որ մենք ճեղքենք ինքներս մեր հուսահատությունը, որովհետև մենք հաղթած ժողովուրդ ենք: Սա է մեր հիմնական ասելիքը և ես չեմ ուզում այսօր քաղաքական իրավիճակից խոսել: Այսօր Հայաստանում քաղաքական իրավիճակն այն է, որ ժողովուրդն է քաղաքական բարձրագույն արժեքը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաշատի կենտրոնական հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

Շարունակելով խոսքը` Ն. Փաշինյանն ասաց. «Դատական համակարգի հետ կապված ես ուզում եմ մի բան ասել, որ ՄԻԵԴ-ը մարտի 1-ի գործով առաջին վճիռն է կայացրել, ինչը նշանակում է, որ մարտի 1-ի գործով կայացրած բոլոր վճիռները հայտնվում են ապօրինի կայացրած վճիռների շարքում: Դատական համակարգը կոռուպցիոն համակարգին սպասարկել է և պատասխան պետք է կրի ժողովրդի առաջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր