«Ժամանակ»-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրություններին ևս կգնա միայնակ: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նշեց, որ իր կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում կկայացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին. «Մեր ցուցակում կընդգրկվեն հանրային գործիչներ, մասնագետներ, փորձագետներ, մարդիկ, ովքեր քաղաքական հավակնություններ ունեն և իրենց անցած ճանապարհը հայտնի է»: Նրա խոսքով՝ ՔՊ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններից ևս ակնկալում է նույն պատկերը, ինչպիսին ստացվեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում»: Մանրամասները՝ թերթի համարում: |