ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ԺՊ-ն հիվանդանոցի բոլոր աշխատողներին աշխատանքից ազատման ծանուցագրեր է բաժանել. «Հրապարակ»
09:55, 02.10.2018 | mamul.am
6477 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, չսպասելով տնօրենի համար մրցույթի ավարտին, արդեն իսկ հիվանդանոցի բոլոր աշխատողներին աշխատանքից ազատման ծանուցագրեր է բաժանել՝ թվով 1600 աշխատողի։ Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց․

«Ձեր ասածն իրականությանը չի համապատասխանում․ աշխատանքից ազատվում են նրանք, ովքեր չեն համապատասխանում աշխատանքային չափորոշիչներին։ Եթե ձեր հարազատը վերակենդանացման բաժանմունքում է, բայց այնտեղ հերթապահություն է իրականացնում ուռոլոգը, դա նպատակահարմա՞ր է, և կամ՝ օրական հինգ ծնունդի դեպքում չորս մանկաբարձը նպատակահարմա՞ր է։ Ի դեպ, տեղեկացնեմ, որ կրճատումները չեն կարող գերազանցել աշխատողների 10 տոկոսը, այլապես, Աշխատանքային օրենսգրքով պայմանավորված, պետք է դիմել համապատասխան մարմնին՝ այդ 10 տոկոսին աշխատանքով ապահովելու համար»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր