Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ: Չգիտեմ էլ ինչ թեմա է, բայց զգացվում է պրոբլեմ ունեն մարդիկ, կարծես լուրջ խնդիր է ու վարչապետն էսպես տնավարի եկել, քննարկում է: Հայոց պատմության մեջ փնտրեք, գուցե երկրորդ օրինակը չգտնվի: Հ.Գ Չեմ կասկածում ստատուսս դիտելուց գոնե մեկը քմծիծաղելով կասի` դե թատրոն է: Խմեք ձեր բաժին թույնը, տիկնայք և պարոնայք»: |