ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մանրամասներ` Վանաձորում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ. Ոստիկանություն
14:25, 12.10.2018 | mamul.am
12054 | 0

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում նախօրեին Վանաձորում տեղի ունեցած կրակոցների մասին:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19-ն անց 5-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 41, 37 և 44-ամյա տղամարդիկ։ Իրավապահները պարզեցին, որ Վանաձորում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով էլ տղամարդիկ վիրավորվել են։

Հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարականով Երևանից Վանաձոր մեկնեց քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը՝ օպերատիվ խմբերով։

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու անհետաձգելի քննչական գործողությունները շարունակվում են։ Կան բերման ենթարկվածներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր