ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակվել
16:50, 17.10.2018 | mamul.am
9284 | 0

Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչություն է որակվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցչին:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ 18 մարդ է զոհվել, մոտ 50-ը վիրավոր է: Վիրավորների մեծ մասն անչափահասներ են:

Կասկածյալը՝ 4-րդ կուրսի 22-ամյա ուսանողը, ինքնասպան է եղել:

Նշվում է, որ դեպքի մասին տեղեկացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ով հանձնարարել է ապահովել տուժածների տեղափոխումը երկրի առաջատար բուժկենտրոններ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր