Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով աշխատանք: «Խնդրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին, որ միանան մեզ. երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ պետք է հանդիպեին գործարանի սեփականատերը և փոխվարչապետը, սակայն հանդիպումը չեղյալ է համարվել»,- նշել է աշխատակիցներից մեկը՝ ավելացնելով, որ գործարանի աշխատանքը դադարեցված է: Հիշեցնենք՝ օրեր առաջ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքային կոլեկտիվը բաց նամակ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել լուծելու խնդիրը: |