ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՀՀԿ-ն կմասնակցի Աժ արտահերթ ընտրություններին
15:35, 19.10.2018 | mamul.am
5645 | 2

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Ազատության» եթերում հայտարարել է, որ ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին. «Պետք է մասնակցել ոչ թե ինքնանպատակ՝ 4-5 տոկոս հավաքելու համար, այլ՝ որպեսզի ձևավորել լուրջ, իրական ընդդիմադիր բևեռ: Ակնհայտ է, որ Փաշինյանը գնում է հաղթանակի, իսկ պետությանը, քաղաքական համակարգին անհրաժեշտ է իրական ընդդիմություն, այլ ոչ՝ ֆեյք»,- ասել է նա: Նրա խոսքով՝ այս փուլում, բացի ՀՀԿ-ից, իրական ընդդիմադիր բևեռ չկա. «Բոլորը կամ բացահայտ, կամ ոչ բացահայտ ծափահարում են Փաշինյանին, կամ գոնե փորձում են դուր գալ Փաշինյանին կամ նրա կառավարությանը: Պետք է լինի ընդդիմադիր իրական ուժ Աժ-ում, որ կսահմանափակի իշխանության քաղաքական ախորժակը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր