Հնդկաստանի հյուսիս-արևելյան հատվածում ընկած Ասսամ նահանգում ավտոբուսը կամրջից ընկնել է, ինչի հետևանքով առնվազն յոթ մարդ զոհվել է, 20-ը վիրավորվել են, հաղորդում է РИА Новости-ն: Ըստ գործակալության, վթարը տեղի է ունեցել Գվահաթի և Մակարմուայի բնակավայրերի մոտ: Նախնական տվյալներով, վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը ճանապարհի դժվարին հատվածում, որից հետո մեքենան կոտրել է արգելապատնեշը և ընկել կամրջից: Նշվում է, որ ավտոբուսը պատկանում է պետական տրանսպորտային կորպորացիային: Ներկա դրությամբ, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: |