ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 43.28 %-ը կամ 94.222 քաղաքացի
21:25, 21.10.2018 | mamul.am
3598 | 3

Հանրապետության մի շարք մարզերում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 94.222 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.28 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Ժամը 20։00-ի դրությամբ քաղաքների մեջ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 19503 մասնակից, իսկ ամենապասիվը՝ Արմավիրում՝ 9937 ։ Հրազդանում և Էջմիածնում մասնակցել է համապատասխանաբար 16.259 և 15826 ընտրող:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթականն էին, իսկ 25-ում՝ արտահերթ:
Էջմիածնում քաղաքապետի պաշտոնի համար մրցում էր 12 թեկնածու՝ այդ թվում Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարյանը։

Հրազդանում միմյանց դեմ պայքարում էին ՔՊ Վարչության նախագահ, ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով ինքնաառաջադրած էր և անկուսակցական Լևոն Ստեփանյանը:

Եվս երեք թեկնածու դուրս էին եկել մրցապայքարից։

Արմավիրում առաջադրվել էր 4 թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը և Սևակ Մինասյանը, իսկ ՔՊ-ի թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն էր։

Կապանում առաջադրված թեկնածուները երեքն էին: Նրանց թվում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, իսկ մյուս թեկնածուներն էին՝ անկուսակցական Էդգար Հովհաննիսյանը և Գևորգ Փարսյանը: Մեկ թեկնածու ինքնաբացարկ էր ներկայացրել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր