ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մի՛ գնացեք հապճեպության». Հայկ Բաբուխանյանի կոչը՝ իշխանությանը
11:50, 22.10.2018 | mamul.am
4070 | 1

«Կամ գնում ենք նոր Ընտրական օրենսգրքով, կամ դեկտեմբերյան ընտրություններին գնում ենք հին ԸՕ-ով: Հորդրում եմ գնալ խոհեմության, քաղաքական համախոհության ճանապարհով: Ասել՝ ժամանակ չի եղել ԸՕ-ն քննարկելու, ամառվա ամիսներին այն հանգամանորեն քննարկվել է ու էական փոփոխություն չի եղել»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ելույթ ունեցավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը. «Այն, ինչ բերվել է ԱԺ, էականորեն տարբերվում է այն տարբերակից, որը 4 խմբակցությունները ներկայացրել են որպես կոնսենսուսային տարբերակ: Եկեք առանց շտապողականության որոշ ժամանակ անցկացնենք քննարկումները, ընդունենք օրենսգիրքը, բայց կուսակցություններին ժամանակ տանք առնվազն երկու ամիս, որպեսզի կարողանան նախապատրաստվել արտահերթ ընտրություններին: Մի՛ գնացեք հապճեպության, այլ՝ պլանավորված քաղաքական գործընթացով: Անցկացրեք ընտրությունները, ասենք, հունվարի վերջին, բայց կունենանք լեգիտիմ գործընթաց»:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր