ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունում
14:45, 22.10.2018 | mamul.am
2064 | 0

Հունաստանում մեկնարկել է մինչև 14, 16 և 18 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցաշարերում Հայաստանը ներկայացված 11 շախմատիստով: Առաջնություններում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի պարտիաները: Մեր մասնակիցներից առաջատարների խմբում են ընթանում մինչև 18 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը և մինչև 16 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը: 16 տարեկան տղաների ենթախմբում հաջող է հանդես գալիս նաև Արթուր Դավթյանը, ով վաստակել է 2.5 միավոր: Դավթյանը կես միավորը կորցրել ենթախմբի ԷԼՈ ֆավորիտ Անդրեյ Եսիպենկոյի հետ պարտիայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր