Այսօր Մեքսիկայի մայրաքաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել ալկոհոլային խմիչքների գործարանում: Դեպքի մասին Twitter-ի իր էջում հայտնել է Մեխիկոյի քաղաքացիական անվտանգության ծառայության ղեկավարը: Նրա խոսքով՝ այժմ իրավիճակը վերահսկվում է: Դեպքի հետևանքով 1 մարդ է վնասվածք ստացել, 2000 մարդ տարհանվել է: Համացանցում հայտնված տեսագրությունում երևում է պայթյունի և հրդեհի բռնկման պահը: Կրակի բարձրությունը եղել է մի քանի տասնյակ մետր:
Մեխիկոյում ալկոհոլային խմիչքների գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել |