ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Համացանցում տարածվող լուրերը նպատակ ունեն խոչընդոտելու համաժողովրդական շարժմանը». Կիրանցի բնակիչ
20:06, 07.05.2024 | mamul.am
2368 | 0

«Համացանցում տարածվող լուրերը նպատակ ունեն խոչընդոտելու համաժողովրդական շարժմանը: Որպեսզի ասեն` տեսեք, մենք գործընթացն ավարտում ենք»,- լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում նշեց Կիրանց գյուղի բնակիչներից մեկը:

«Եկել հասել ենք մի վիճակի, որ, ինչպես ասում են` Աստված է՛լ բեթարից ազատի»,- իրավիճակը նկարագրեց մեկ այլ գյուղացի:

Նշենք, որ իշխանամետ լրատվականներն այսօր լուրեր տարածեցին, թե Կիրանցի վարչական ղեկավարը շնորհակալություն է հայտնել սահմանազատման համար և նշել, որ ամեն ինչ ճիշտ է ընթանում: Վարչական ղեկավարն այս ամենը համարել էր կոնտեքստից կտրված տեղեկություններ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր