ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Նոյեմբերի 2-ը Լրագրողների հանդեպ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրն է
15:00, 02.11.2018 | mamul.am
7719 | 1

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 2013 թվականի նոյեմբերի 2-ը հռչակել է լրագրողների դեմ կատարված հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալու միջազգային օր` ի հիշատակ Մալիում երկու ֆրանսիացի թղթակցի սպանության։

«Անպատժելիության դեմ պայքարն ազատ կամարտահայտման, մամուլի ազատության և տեղեկատվության տրամադրման ապահովման հարցով ջանքերի անբաժանելի մասն է»,- միջազգային օրվա կապակցությամբ ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Օդրի Ազուլեն:

«Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը հիշեցնում է, որ կարելի է հեշտությամբ սպանել լրագրողին և մնալ անպատիժ»,- գրում է La Croix-ը:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ վերջին տասնամյակում սպանվել է ավելի քան 800 լրագրող` տեղի ունեցող իրադարձությունների մասին հասարակությանն իրազեկելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր