Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ 38-ամյա Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ 41-ամյա Քանյե Ուեսթն իրենց 3 երեխաների հետ նախօրեին տարհանվել են Քալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: «Օդանավակայան վերադառնալու և այնտեղ վայրԷջք կատարելուց հետո ընդամենը մեկ ժամ ունեի, որպեսզի հավաքեի ամենաանհրաժեշտ իրերը: Աղոթում եմ, որպեսզի ոչ ոք չտուժի այդ սարսափելի հրդեից»,- Instagram-ի իր էջում գրել է Քարդաշյանը: Քալիֆորնիայի պատմության մեջ խոշորագույն հրդեհի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 9 մարդ է զոհվել: |