ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
25 զոհ, հարյուրից ավելի անհետ կորած. Քալիֆորնիայի հրդեհը խոշորագույնն է նահանգի պատմության մեջ
14:45, 11.11.2018 | mamul.am
11215 | 2

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում բռնկված հրդեհները, որոնց ճիրաններում են հայտնվել անտառներ, ամբողջ քաղաքներ ու գյուղեր, արդեն խլել են 25 մարդու կյանք: Ավելի վաղ հայտարարել էր 9 զոհի մասին:

Զոհերի մարմինները հայտնաբերվել են այրված մեքենայի ներսում, ինչպես նաև՝ տներում ու փողոցներում: Մարդիկ չեն հասցրել փրկվել կրակից շտապ տարհանման ժամանակ:

Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած:

Փարադայս քաղաքը գրեթե ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել:

Այրվել է մի քանի հազար շենք-շինություն: Այս հրդեհը ճանաչվել է խոշորագույնը նահանգի պատմության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր