ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Քալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճում է
10:45, 12.11.2018 | mamul.am
10191 | 0

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով 31-ի, փոխանցում է USA Today-ը:

Քալիֆորնիայի հյուսիսում Camp անտառային հրդեհի հետևանքով 29 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ նահանգի հարավում՝ Woolsey հրդեհի հետևանքով: Ավելի վաղ հաղորդվել է, որ 228 մարդ անհետ կորած է համարվում:

Նահանգի հյուսիսում Camp անտառային հրդեհն սկսվել էր հինգշաբթի և դարձել նահանգի պատմության ամենախոշոր հրդեհը:

Բացի այդ, հեռուստաալիքը հայտնում է, որ հրդեհը տարածվել է գրեթե 45 հազար հեկտար տարածքով, հրշեջներին հաջողվել է մարել հրդեհի 25%-ը: Հրդեհի հետևանքով 6,47 հազար կառույց է փլուզվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր