Նյու Յորքում Madison Square Garden-ում համերգի ժամանակ Բիլի Ջոելի հետ ելույթից հետո հոսպիտալացվել է Aerosmith լեգենդար խմբի 68-ամյա կիթառահար Ջո Փերին, հաղորդում է TMZ-ը: Պարբերականի աղբյուրը հայտնում է, որ երաժշտի առողջական վիճակը վատացել է մի քանի շաբաթ առաջ: Իսկ համերգի ժամանակ նրան անհապաղ հոսպիտալացում է պահանջվել: Նշվում է, որ հանդերձարանում Փերին «սարսափելի» տեսք է ունեցել: Ըստ տեղեկությունների՝ երաժշտի մոտ թոքերի մեջ արյան լճացում է տեղի ունեցել: |