ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Քալիֆորնիա նահանգն աղետի գոտի է հայտարարվել. զոհերի թիվն աճում է (տեսանյութ)
11:25, 13.11.2018 | mamul.am
14034 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քալիֆորնիա նահանգն աղետի գոտի է հայտարարել, որտեղ շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Այս մասին Թրամփը հայտնել է Twitter-ի իր էջում:

Նշենք, որ զոհերի թիվը շարունակում է աճել: Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 42 մարդ, փոխանցում է Reuters-ը: Ավելի վաղ հաղորդվել է 31 զոհի մասին:

Գործակալության տեղեկություններով՝ 13 դի է հայտնաբերվել նահանգի հյուսիսում:

Ավելի քան 200 մարդ անհետ կորած է համարվում: Աղետի գոտուց մոտ 200 հազար բնակիչ է տարհանվել, գրեթե 7 հազար տուն այրվել է:

Քալիֆորնիա նահանգն աղետի գոտի է հայտարարվել. զոհերի թիվն աճում է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր