ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում
21:45, 13.11.2018 | mamul.am
9402 | 1

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը: Ժամը 20:40-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ Նաիրիտ գործարանի հարևանությամբ, ճակատ-ճակատի բախվել են Opel մակնշի 35 MF 327 համարանիշի, Mercedes մակնիշի 35 MF 726 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի հիվանդանոց: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

2 մեքենաների բախման հետևանքով վնասվել է նաև նշված հատվածով վթարի պահին երթևեկող Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Կարեն Ավագյանի Opel մակնիշի 35 ՍN 285 համարանիշի ավտոմեքենան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր