ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Իրական տեխզննում չի անցկացվում». Նաիրա Զոհրաբյան
12:30, 15.11.2018 | mamul.am
3993 | 2

ԱԺ-ն քննարկում է «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցը վերաբերում էր տեխզննման կտրոններին. «Ակնհայտ է, որ երբ վարորդը ստանում է այդ կտրոնը, իրական տեխզննում որպես այդպիսին չի անցկացվում: Տանում են, գումարը վճարում, կտրոնը տալիս են, վարորդն էլ իր տանը փակցնում է մեքենայի դիմապակուն: Ունե՞նք վիճակագրություն՝ այդ եղանակով կտրոն ստացած անսարք մեքենաների պատճառով վթարների մասին: Այդ երևույթն ինչպե՞ս ենք վերացնելու»:

Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ ՃՏՊ-ների մեծ մասի հիմքում մեքենայի անսարքությունն է լինում. «Հասարակության մոտ պետք է լինի իրավագիտակցություն՝ կյանքը, առողջությունը խնայելու համար: Ոչ թե ձևական փակցնել, այլ փորձել մինչև վերջ պնդել, որ գործընթացն ապահովվի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր