ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հավատարիմ «հին մասնագիտությանը»՝ ՀՀԿ «տասովշիկը» լծվել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին. «Ժամանակ»
09:45, 16.11.2018 | mamul.am
4692 | 3

«Ժամանակ»-ը գրում է. «Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, որը նախորդ բոլոր ընտրություններին հայտնի է եղել ՀՀԿ-ի համար «տասովկա» անելով, հիմա Աշտարակում բոլոր քրեական հեղինակություններին, քրեական դեմքերին լծել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին։

Ուշագրավ է, որ նա նման հրահանգ չի ստացել ՔՊ-ից, ոչ էլ առանձնապես ՔՊ-ն ձայնի խնդիր ունի, բայց գործող քաղաքապետը, հավատարիմ իր «հին մասնագիտությանը», ներկայումս լծվել է այդ գործին։

Ի դեպ, նշենք, որ նույն այս քաղաքապետը՝ Թովմաս Շահվերդյանը, հեղափոխության օրերին արգելում էր ժողովրդին գալ Երևան և մասնակցել ցույցերին, միևնույն ժամանակ ճնշումների էր ենթարկում Երևան հասածներին ու ճանապարհ փակածներին»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր