ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունում չարաշահումներ են հայտնաբերվել. «Հրապարակ»
10:00, 16.11.2018 | mamul.am
4640 | 1

«Հրապարակ»-ը գրում է. «ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունում Պետեկամուտների կոմիտեն չարաշահումներ է բացահայտել և շուրջ 6 մլն դրամով տուգանել՝ 20 չգրանցված աշխատող ունենալու համար, տեղեկացանք ՊԵԿ աղբյուրներից։

Մեկնաբանություն ստանալու համար զանգահարեցինք «Հայասի գրուպ», սակայն մեզ խնդրեցին զանգահարել այլ բաժին և այսպես շարունակ՝ նախ կադրերի բաժնից Նարինե Թադևոսյանին, ապա՝ գլխավոր հաշվապահ Վարդուհի Բալբաբյանին, ով ասաց, որ ՊԵԿ-ը նոր է ստուգումներն ավարտել և որևէ բան չի հայտնաբերել՝ հավելելով, որ դա «Հայասի գրուպի» ներքին գործն է, և մեզ դա չպետք է հետաքրքրի»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր