ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ է բանկը նույն հաստիքի համար Երևանում վճարում ավելի շատ, քան՝ մարզերում». Զոհրապ Եգանյան
04:05, 17.11.2018 | mamul.am
4032 | 0

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է. «Լավ կա՞ մարդ, ով կարող է ինձ բացատրել, թե ինչո՞ւ նույն բանկը, կամ ապահովագրական ընկերությունը, կամ բջջային օպերատորը Երևանում նույն հաստիքի համար մարդուն վճարում է ավելի շատ, քան` մարզերում: Ամեն օր խտրականությունից եք խոսում ու կենտրոնում նստած մարզերում առաջադրվելու մասին ստատուսներ եք գրում, մի՞թե չի կարելի այս հարցին օրենսդրական կարգավորում տալ, կամ ինչ-որ կերպ պարզաբանում ստանալ մասնավորից: Չեմ հասկանում՝ մարզերում ապրողներն այդքան էլ կարևոր չեն, թե այնտեղ ավելի սուր է դրված աշխատանք գտնելու հարցը, ինչն ստիպում է 50-60հզ-ով քամել մարդուն: Զարմանալին նաև այն է, որ բոլոր կառավարությունների ու ԱԺ-ների կազմերի 80%-ից ավելին եղել ու մնում են մարզերից եկածներն ու պետք է, որ այս ամենը լավ հիշեն: Մարզեր պետք է փող մտնի, հակառակ պարագայում երկրի ապագան վտանված է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր