Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի ասուլիսն եմ նայում: Չէ, էս մարդն իրոք մենակ ա մնացել կառավարությունում: Երկրում կատարվող մանր խնդիրներից սկսած բոլոր հարցերին ինքն ա պատասխանում, որովհետև այլ պաշտոնյաներ չեն կարողանում նորմալ անդրադառնան իրենց կառույցների հարցերին: Ու զգացվում ա` Փաշինյանն ամեն գնով փորձում ա պահել իր թիմին, բայց նյարդերը չի դիմանում»: |