ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Շերեմետևո» օդանավակայանում մահացած ՀՀ քաղաքացին հայտնի բալետմեյստերի է հարվածել. նոր մանրամասներ
16:15, 21.11.2018 | mamul.am
31045 | 2

Նոր հանգամանքներ են պարզվել Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում 25-ամյա ՀՀ քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան գործով:

«Пятый канал»-ին ռուսաստանցի հայտնի բալետմեյստեր, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Ռադչենկոն հայտնել է, որ Եփրեմյանը մահից առաջ հարվածել է իրեն:

«Նա մի տղամարդու մի քանի անգամ հարվածեց: Ապա նստեց և ուշադիր ինձ էր նայում: Ես ուշադրություն չդարձրեցի: Իսկ հետո զգացի հարված ծնոտիս: Չպատասխանեցի և վեճ չսկսեցի»,- ասել է Ռադչենկոն:

Հարցին, թե ինչու է հարվածել, Եփրեմյանը պատասխանել է. «Դուրս կգանք՝ կիմանաս»:

Ավելի վաղ համացանցում էր հայտնվել օդաչուների խոսակցության ձայնագրությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր