ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Էրկեն կիշեր» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան՝ դեկտեմբերի 8-ին
01:35, 07.12.2018 | mamul.am
14077 | 0

Հայաստանի ազգային կինոկենտրոնը տեղեկացնում է, որ «Մոսկվա» կինոթատրոնում դեկտեմբերի 8-ին տեղի կունենա ռեժիսոր և սցենարի հեղինակ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան։

1 ժամ 40 րոպե տևողությամբ «Էրկեն Կիշեր» պատմական ֆիլմաշարն ստեղծվել է 3 տարվա ընթացքում իրականացված նկարահանումների և հսկայածավալ աշխատանքի արդյունքում: Ֆիլմի ռեժիսորը հանդիսատեսին կներկայացնի երեք տարբեր պատմություններ՝ մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ: Ֆիլմի հերոսները դժվարին իրավիճակում հայտնված և ընտրության առաջ կանգնած անհատներ են, որոնց կատարած վճռական քայլը որոշիչ կարող է դառնալ նրանց կյանքում:
Տարբեր ժամանակաշրջանների հերոսների դրամատիկ պատմությունները կապված են գայլի և գնդաձև քարի հետ. ճակատագիրը հետապնդում է այդ քարի տերերին: Քարի հազարամյա ճամփորդությունը ժամանակի մեջ սկսվում է Նարեկացու դարաշրջանից, ապա անցնելով 1915-ի հայկական կոտորածների սարսափների միջով՝ հասնում է մինչև մեր օրերը և ավարտվում ամուսնական զույգի տարօրինակ ընտանեկան դրամայով՝ վեր հանելով եռանկյունու երրորդ կողմը կազմող փողոցային մարմնավաճառի բարոյական արժեքները, որոնք ավելի բարձր են, քան բարձրաստիճան ուղևորներինը:

«Ավելորդը» նովելի սցենարի համահեղինակ է Քնարիկ Միրզոյանը, բեմադրող օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, բեմադրող նկարիչները՝ Սեդրակ Վելիկոդնին, Տիգրան Առաքելյանը, երաժշտությունը՝ Անդրանիկ Բերբերյանի, գլխավոր դերերում ՝ Շանթ Հովհաննիսյան, Սամվել Գրիգորյան, Լուիզա Ներսեսյան, Բաբկեն
Չոբանյան, Նարինե Գրիգորյան, Մարիա Սեյրանյան, Մինաս Ասրյան, Վաչե Երիցյան։
Պրոդյուսերներ են Կարինե Սիմոնյանը, Էդգար Բաղդասարյանը։
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր