ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա. «Հրապարակ»
09:40, 13.12.2018 | mamul.am
6032 | 0

«Հրապարակ»-ը գրում է. ««ԱԺ առաջին նիստը դեկտեմբերի 24-ի՞ն, թե՞ հունվարի 7-ին» վեճի հիմքը նորընտիր խորհրդարանի «կազմավորման» իրավաբանական ընկալումն է։ Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր խորհրդարանի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը։ Օրը պետք է հայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, սակայն Տիգրան Մուկուչյանը չի շտապում դա անել։ Երեկ էլ նա չպատասխանեց մեր զանգերին, ԱԺ-ից էլ ասացին, որ դա իրենց իրավասության հարցը չէ, և ԿԸՀ ղեկավարն է հայտարարելու այդ օրվա մասին։

Նիկոլ Փաշինյանի թիմում կարծում են, որ խորհրդարանը կարելի է կազմավորված համարել, երբ ԿԸՀ-ն պատգամավորներին հանձնի իրենց մանդատները։ Ըստ այդ հաշվարկի՝ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կգումարվի հունվարի 7-ին, կհետաձգվի, եթե որևէ ուժ այն վիճարկի ՍԴ-ում, որին դիմելու վերջնաժամկետը, ի դեպ, դեկտեմբերի 21-ն է։ Մինչդեռ դեկտեմբերի 24-ին առաջին նիստը հրավիրելու տեսակետի կողմնակիցները խորհրդարանը կազմավորված են համարում այն պահից, երբ ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները և այդ մասին որոշում ընդունում, որը կիրականացվի դեկտեմբերի 16-ին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր