Դեկտեմբերի 14-ին Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա պատմական գիտությունների թեկնածուներ` Համո Սուքիասյանի և Նարինե Երանոսյանի «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գրքի շնորհանդեսը: Ուսումնասիրությունը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը, խմբագիրը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանն է: Գրքում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվող արխիվային փաստաթղթերի և մամուլի հրապարակումների հիման վրա անդրադարձ է կատարվում Խորհրդային Հայաստանում երգիծական մամուլի սկզբնավորման նախադրյալներին ու կայացման խոչընդոտներին, երգիծական պարբերականներ հրատարակելու դժվարություններին, Երևանում Վահան Թոթովենցի խմբագրությամբ հրատարակված «Շեշտ» (1923թ.), Էդուարդ Խոճիկի խմբագրությամբ հրատարակված «Զուռնա» (1924թ.) և «Կարմիր մոծակ» (1926-1927թթ.) երգիծաթերթերի հիմնադրման, ընթացքի, գրաքննական հալածանքի արդյունքում դրանց հրատարակության դադարեցման հանգամանքների բացահայտմանը: |