Ջավախքի բնակիչները փակել են հայ-վրացական սահմանը: Նրանք հանդիպում են պահանջում Հայաստանի կառավարության անդամներ հետ, որպեսզի լուծում տրվի երկքաղաքացիություն ստացած անձանց խնդիրը, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում, հաղորդում է Jnews.ge կայքը: Արդեն երկու ժամ է, հայ-վրացական Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում բնակիչները բողոքի ակցիա են անում: Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում են, որ հանգիստ թողնեն Ջավախքի երիտասարդներին: Այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս, Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում: Նրանք ընտրության երկու տարբերակ ունեն՝ կամ պետք է զորակոչվեն ՀՀ բանակ, կամ 5 տարի ժամկետով ազատազրկվեն: Ցուցարարներից մեկն ասում է. Իսկ մեկ այլ ցուցարար էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով հայրենակիցներին ասել է. «Բարեողջույն սիրելի հայենակիցներ, այսօր Ջավախքի երիտասարները հավաքվել են այստեղ, որովհետև երիտասարդությունը մտահոգ է, առավել քան երբեք: Այսօր մենք բողոքում ենք, որովհետև Հայաստանի հանրապետություն մուտք գործած ջավախքցին խնդիր ունի: Այս պահի դրությամբ Հայաստան մուտք գործած ջավախքի երիտասարդները, ովքեր ունեն ՀՀ անձնագիր, ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում վերադառնալ հայրենիք»,- հայտարարել է Անդրանիկ Ղարսլյանը: Կայքն ավելի ուշ տեղեկացրել է, որ ցուցարարներին վաղը կընդունի Հայաստանի կառավարությունը: |