ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ելիսեյան դաշտերում մերկ կրծքով կանայք բողոքի ակցիա են անցկացրել
19:25, 15.12.2018 | mamul.am
27698 | 3

Փարիզում, Ելիսեյան դաշտերում մերկ կրծքով 5 կանայք բողոքի լուռ ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն «դեղին բաճկոնավորների», հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Parisien-ին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ցույցերին ողջ Ֆրանսիայի տարածքում մասնակցել է մոտ 2 հազար մարդ, այդ թվում՝ հազար մարդ Փարիզում:

«Լուռ, անշարժ 5 կանայք մերկ կրծքով մոտ կես ժամ կանգնել են Ելիսեյան պալատի տարածքում՝ ոստիկանների դիմաց»,- գրել է պարբերականը Twitter-ի իր էջում:

Կանայք կարմիր բաճկոններ են կրել, նրանց մարմինն ու դեմքը ծածկված են եղել բրոնզագույն ներկով: Ակցիայից հետո կանայք թաքնվել են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, զանգվածային ցույցերի հետևանքով ձերբակալվածների թիվը հասել է 90-ի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր