ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սասնա ծռեր»-ը հայտարարություն է տարածել
16:40, 17.12.2018 | mamul.am
7151 | 0

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Դատապարտում ենք շարունակվող անարդարությունը. իրավապահ և դատական համակարգը շարունակում է ընտրողական արդարադատության հանցավոր պրակտիկան:

Ակնհայտ է, որ մոռացության են մատնվել կամ ուղղակի կարճվել են նախորդ տարիներին քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բազմիցս, այդ թվում՝ 2016թ. հուլիսին Սարի թաղում, ոստիկանության ծառայողների և քրեաօլիգարխիայի ջարդարարների կատարած բռնությունների գործերը կամ 2017թ. հունիսի 28-ին Արայիկ Խանդոյանի և «Սասնա ծռեր»-ի մյուս անդամների նկատմամբ դատարանի դահլիճում և նկուղում իրականացրած դաժան ծեծի կազմակերպիչ ու մասնակից ոստիկանության գնդապետը շարունակում է պաշտոնավարել: Մինչդեռ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած դատավճռով բացառապես ոստիկանների և դատական կարգադրիչի ոչ արժանահավատ ցուցմունքների հիման վրա քաղաքացիական ակտիվիստ, նկարիչ Փայլակ Թևանյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով։ Փայլակ Թևանյանի «բախտը բերել է», որ հեղափոխություն է եղել և ճաղերի հետևում հայտնվելու փոխարեն դատապարտել է 500.000 դրամ տուգանքի, որն էլ համաներման կիրառմամբ չի մուծելու: Այս դեպքը մի նոր ապացույց է, որ իրենց ժողովրդից ու իրավունքից վեր դասող, ստալինյան տխրահռչակ ավանդույթների ժառանգորդ իրավապահ և դատական համակարգերը դեռևս ավգյան ախոռներ են և կարող են մաքրվել բացառապես համընդգրկուն ու ամբողջական անցումային արդարադատության և լյուստրացիայի միջոցով: Մեր զորակցությունն ենք հայտնում Փայլակ Թևանյանին և դատապարտում ենք շարունակվող անարդարությունը, ինչի առիթով դիմում ենք ՀՀ կառավարությանը՝ հորդորելով որդեգրել համընդգրկուն ու ամբողջական անցումային արդարադատության և լյուստրացիայի ճանապարհը և արագացնել դրա կազմակերպման գործը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր