ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ալիևը կրկին խոսել է նախիջևանյան հատվածում 11 հազար հեկտարի «ազատագրման» մասին
16:55, 17.12.2018 | mamul.am
9648 | 0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում զինծառայողներին բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ խոսել է նախիջևանյան հատվածում 11 հազար հեկտարի «ազատագրման» մասին:
«Մեր բանակն ունակ է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները: Կարող եմ ասել, որ հաջող գործողությունների արդյունքում մեր վերահսկողության տակ է անցել նախիջևանյան հատվածում 11 հազար հեկտար տարածք»,- «Интерфакс»-ը մեջբերում է նրա խոսքը:

Նրա խոսքով՝ այդպիսով «Ադրբեջանը կարող է վերահսկել ռազմավարական ճանապարհները»:

Ալիևը նաև հայտարարել է Ադրբեջանի «ռազմական մեծ ներուժի» մասին, որը, ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գլխավոր գործոնն է:

Հիշեցնենք, որ 11 հազար հեկտարի «ազատագրման» մասին տեղեկություններն ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել էին հունիսին: Արցախի զինված ուժերը մեկնաբանել էին ադրբեջանական ապատեղեկատվությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր