ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Գերմանացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Մերկելի անհատական տվյալները դարձել են հանրության սեփականությունը
14:40, 04.01.2019 | mamul.am
9720 | 0

Հարյուրավոր գերմանացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Անգելա Մերկելի անհատական տվյալները դարձել են հանրության սեփականությունը՝ քիբերհարձակման արդյունքում: Այս մասին հայտնել է գերմանական ARD հասարակաիրավական մեդիաընկերությունը:

Համացանցում են հայտնվել կրեդիտ քարտերի, հեռախոսահամարների, հասցեների, անձնական և ներկուսակցական փաստաթղթերի տվյալներ, ինչպիսիք են օրինակ անձնագրերը, հաշիվները, նամակները, հրավիրատոմսերը, անգամ՝ անձնական նամակագրությունները:

Հանցագործները դեռևս բացահայտված չեն, ցանցահենության նպատակները՝ նույնպես: Այնուամենայնիվ, ըստ աղբուրի, կարևոր ու գաղտնի տվյալներ այդ փաստաթղթերում չկան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր