ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Թրամփը «ժամանակի կորուստ» է անվանել դեմոկրատների հետ «շաթդաունի» հարցով հանդիպումը
10:30, 10.01.2019 | mamul.am
7068 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի երկու պալատների դեմոկրատ առաջնորդներ Չակ Շումերի և Նենսի Փելոսիի հետ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորման հարցով հանդիպումը «ժամանակի կորուստ» է անվանել, փոխանցում է РБК-ն՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:

«Քիչ առաջ լքեցի Չակի և Նենսիի հետ հանդիպումը, միայն ժամանակի կորուստ էր: Ես հարցրեցի, թե ինչ տեղի կունենա 30 օրվա ընթացքում, եթե արագ վերականգնվի ամեն ինչ և ավարտվի շաթդաունը, դուք հավանություն կտա՞ք սահմանին անվտանգության ծրագրին, որը ենթադրում է պատի և մետաղյա պարիսպի կառուցում: Նրանք ասացին՝ «Ոչ»: Իսկ ես պատասխանեցի՝ «Հաջողություն, այլ տարբերակ չկա»»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:

Դեմոկրատների խոսքով՝ Թրամփը կանգնել է և ասել՝ «Այդ դեպքում մենք քննարկելու ոչինչ չունենք», և պարզապես հեռացել է:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 24-ից ԱՄՆ-ում շարունակվում է «շաթդաունը» (կառավարության աշխատանքի դադարեցում): Նշենք, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփը նախընտրական խոստումներից մեկն է եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր