Փարիզում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, նրանց թվում՝ հրշեջ ծառայության 2 աշխատակից: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քասթաները, հաղորդում է Le Figaro-ն: Վիրավորների թիվը հասնում է 36-ի: Ավելի վաղ հաղորդվել է 1 զոհի և 20 վիրավորի մասին: 12 մարդ լուրջ վնասվածք է ստացել, նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այդ թվում՝ 2 հրշեջի: Ոստիկանության վարկածով՝ պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը: Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել: |