ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Հին-նոր վարչապետը նշանակվեց հին Նոր տարում». միջազգային մամուլ
17:30, 14.01.2019 | mamul.am
8620 | 0

Միջազգային մամուլն անդրադարձել է այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակմանը:

«Այսօր՝ 2019թ. հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, վարչապետի պաշտոնում է նշանակել Նիկոլ Փաշինյանին»,- գրում է «Интерфакс»-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը: Գործակալությունը նշում է, որ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել էր «Իմ քայլը» խմբակցության կողմից, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, իսկ 15 օրվա ընթացքում, գործակալության հաղորդմամբ, պետք է ձևավորվի ՀՀ նոր կառավարությունը:

«РИА Новости»-ն՝ հայտնելով վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակման մասին, ներկայացնում է նրա կենսագրությունը:

«Փաշինյանը կրկին նշանակվեց վարչապետի պաշտոնում: Առաջին անգամ նա վարչապետ նշանակվեց անցած տարվա մայիսին՝ բողոքի զանգվածային ալիքի ֆոնին: Ցուցարարները դժգոհում էին Սերժ Սարգսյանի և նրա կուսակցության կառավարումից»,- գրում է «Радио Озодлик»-ը:

«Вести»-ի տեղեկացմամբ՝ Փաշինյանը, ով կառավարության ղեկավարի պաշտոնակատարն էր, նշանակվեց այդ պաշտոնում նոր խորհրդարանի առաջին նիստի օրը:

«Հին-նոր վարչապետը նշանակվեց Հին Նոր տարում»,- ասվում է «Sputnik Казахстан»-ի հոդվածում: Գործակալությունը հիշեցնում է, որ անցած տարի Փաշինյանի ներկայացրած հրաժարականը նպատակ ուներ արձակել Ազգային ժողովն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, իսկ դեկտեմբերին նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը հավաքեց ձայների 70,43%-ը:

«Dailysabah»-ը «պատմական» է որակում դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններն ու հայտնում այսօր վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակման մասին:

«Malaymail»-ը մեջբերում է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ՀՀ նախագահի այն հայտարարությունը, որ «դեկտեմբերի 9-ի ընտրությունները բարձր լեգիտիմություն են տվել խորհրդարանին»:

«43-ամյա նախկին լրագրողը խոստացավ արմատախիլ անել կոռուպցիան և պայքարել աղքատության դեմ»,- նշում է պարբերականը:

«Deutsche Welle»-ն՝ հայտնելով նշանակման մասին, ներկայացնում է կադրեր մայիսյան թավշյա հեղափոխությունից:

Վարչապետի նշանակմանն անդրադարձ են կատարում նաև Xinhuanet-ը, Journal du Cameroun-ը, Eurasia Diary-ն, ուկրաինական, ղազախական, տաջիկական, թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր