ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Պուտինն աշխատավարձ և թոշակ է ստանում ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող բանկից». Կրեմլ
15:25, 15.01.2019 | mamul.am
5952 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե ինչպես է երկրի ղեկավարն աշխատավարձ և թոշակ ստանում, գրում է Gazeta-ն:

Նրա խոսքով՝ նախագահն աշխատավարձ և զինվորական թոշակ է ստանում ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնված «Ռոսիա» բանկի քարտի միջոցով:

«Երբ առաջին պատժամիջոցները սահմանվեցին, չգիտես ինչու, ամերիկացիները համարեցին, որ Ղրիմը ՌԴ-ին միացնելու գլխավոր մեղավորները ռուսաստանյան մի շարք ընկերություններն են, առաջին հերթին՝ «Ռոսիա» բանկը: Հենց այդ ժամանակ ՌԴ նախագահը որոշեց իր աշխատավարձն ու զինվորական թոշակն այդ բանկի քարտին փոխանցել»,- հիշեցրել է Պեսկովը:

Պեսկովը նաև հայտնել է, որ նախագահի, ինչպես նաև վարչապետի աշխատավարձերի չափը սահմանվում է նախագահի հրամանագրով:

2018թ. ապրիլին Կրեմլում հայտնել էին, որ 2017թ. ՌԴ նախագահի եկամուտը գերազանցել է 18,7 միլիոն ռուբլին, իսկ 2016թ. այն կազմել է 8,86 միլիոն ռուբլի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր