ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ դիմումը ներկայացնել ՄԻԵԴ
12:15, 16.01.2019 | mamul.am
5384 | 3

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Նա նշել է, որ գրավի միջնորդությունը չի քննվել, քանի որ առարկայազուրկ է դառնում որպես այդպիսին. «Եթե բավարարվեց կալանքի երկարացման միջնորդությունը, ապա այն իր մեջ ներառում է առանձին գրավի միջնորդություն և համապատասխանաբար առանձին գրավ քննարկելը դառնում է անիմաստ, եթե մերժեց ՀՔԾ միջնորդությունը գրավի միջնորդության քննարկումը մինչև ամսի քսանը, կլինի առարկայական»,- ասել է նա:

Նա չի բացառել, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատում կներառեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր