ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել
17:10, 17.01.2019 | mamul.am
9007 | 6

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում armlur.am կայքում հրապարակված «Ինչ են հետաքրքրվել քննիչները Սեյրան Օհանյանից» , այնուհետև aravot.am կայքում հրապարակված «Սեյրան Օհանյանը բացատրել է 0038 հրամանի էությունը...» հոդվածները, ըստ որոնց «Ժողովուրդ» օրաթերթն ունի տեղեկություններ հարցաքննությունից (Մարտի 1-ի գործի շրջանակներում առաջադրված մեղադրանքի), իբրև թե ես խոսել եմ 0038 հրամանի ինչ-որ տեխնիկական մասի ապահովումից:

Հերքում եմ և համարում ակնհայտ սադրանք:

Յուրաքանչյուր իրեն հարգող լրագրող պարտավոր է կից ներկայացնել փաստը, որով կապացուցի իր խոսքերի ճշմարիտ և օբյեկտիվ լինելը. նշված հոդվածը չի ներկայացնում ոչ փաստաթուղթ, ոչ ձայնագրություն:

Ավելին, հաշվի առնելով քննության նյութերի գաղտնիության հանգամանքը՝ ինձ մոտ հարց է առաջանում. ինչ աղբյուրից է լրատվամիջոցը տիրապետում, իսկ տիրապետելու պարագայում՝ օրինականությունը, և ինչու չի հրապարակում ապացույց հանդիսացող փաստաթուղթը:

Բովանդակությամբ ոչինչ չասող այս «ստեղծագործական շարադրությունը», կարծում եմ, նպատակ է հետապնդում հանրությանը շեղելու իմ ֆեյսբուքյան վերջին գրառումից, որին կցված ձայնագրությունը օբյեկտիվ ապացույց է իմ դեմ ուղղորդված հետապնդման, դրան հաջորդող հնարովի մեղադրանքի, իսկ այս թեմայով հրապարակումները տարբեր լրատվամիջոցներում կարելի է համարել ուղղորդվող տրամաբանական շարունակությունն այդ ամենի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր