ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հայտնի են ձյան վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները
12:40, 21.01.2019 | mamul.am
2178 | 0

Ծաղկաձորում ավարտվել են 2019 թվականի ձյան վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց առաջնությունները, որոնց մասնակցել է տղամարդկանց 12 և կանանց 8 թիմ:

Տղամարդկանց պայքարում առաջին կիսաեզրափակիչ փուլում հանդիպեցին Վրաստանի և Արաբկիրի տղամարդկանց թիմերը։ Վրաստանի թիմը կարողացավ հաղթել 2:1 հաշվով և անցնել եզրափակիչ: Երկրորդ կիսաեզրափակիչ խաղում հանդիպեցին «Արմվոլեյ» և ՃՇՀԱՀ թիմերը: Ավելի ուժեղ գտնվեցին «Արմվոլեյ» թիմի տղաները և շատ մեծ դժվարությամբ կարողացան հաղթել ՃՇՀԱՀ թիմին՝ 2:1 հաշվով: Առաջնության 3-4 տեղերի համար «Արաբկիր»-ը 2։1 հաշվով հաղթեց ՃՇՀԱՀ թիմին։ Տղամարդկանց եզրափակիչ խաղում Հայաստանը ներկայացնող «Արմվոլեյ» թիմի վոլեյբոլիստները՝ Աշոտ Բալաբեկյանը, Սմբատ Գևորգյանը, Ռազմիկ Հակոբյանը, հաղթեցին Վրաստանի թիմին՝ 2:0 հաշվով և հռչակվեցին չեմպիոն:

Կանանց պայքարում կիսաեզրափակիչ փուլ կարողացան անցնել «Վան-1», «Վիվառո», «Վան-2» և ՀՄՄ թիմերը: Եզրափակիչ խաղի իրավունք ձեռք բերեցին «Վան-1» և «Վիվառո» թիմերը։ Եզրափակչում հաղթող դարձան «Վան-1» թիմի աղջիկները (Սվետլանա Մարգարյան, Սյուզաննա Խաչատրյան և Օֆելյա Մաթոսյան)՝ հաղթելով 2:0 հաշվով: Երրորդ տեղի համար մրցեցին «Վան-2» և ՀՄՄ թիմերը։ Բրոնզե մեդալներ նվաճեցին «Վան-2» թիմի աղջիկները (Մարիա Հովհաննիսյան, Աննա Գալուստյան, Նվեր Քասիս, Մայա Մելանո)` 2:0 հաշվով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր