ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանի թիմակիցներն ամեն ինչ անում են իրենց իշխանության բերողին խայտառակելու համար». Գագիկ Համբարյան
01:05, 22.01.2019 | mamul.am
4347 | 8

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ամեն ինչ անում են իրենց իշխանության բերած անձին խայտառակելու համար...
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը մեկնաբանելով «ՔՊ»-ական մարզպետների ինքնապարգևատրման անընդունելի փաստն այլ բան չկարողանալով այդ րոպեին հնարել ասել է. «Մարզպետներն իներցիայով են պարգևատրումներ արել»:
Ստացվում է, որ տիկին Նազարյանն ընդունում է այն, որ իր հարազատ կուսակից պաշտոնյաներն ընդօրինակել են նախորդ իշխանությունների ամենավատ կողմերը՝ պետբյուջեի հաշվին հարստանալը: Դրա համար էլ, ըստ Նազարյանի, իր չտես և գյոռմամիշ ընկերները 3-ից 8 ամիս ղեկավարելով որոշ մարզեր իրենք իրենց պարգևատրել են ու դրան գումարած էլ պարգևատրել են իրենց հետ մարզպետարաններ բերածներին: Տիկին Նազարյանը չի հասկանում, որ նախորդ վարչակարգը կորցրեց իշխանությունը հենց այն պատճառով, որ իներցիայով թալանում և բեսպրեդելությամբ էր զբաղվում: Հիմա հարց տիկին ԱԺ փոխնախագահին. «Ինչո՞վ եք դուք տարբերվում նախորդներից, եթե իներցիայով գրպանում եք պետական բյուջեն»: Ամոթ է, երբ 3-ից 8 ամիս աշխատած պաշտոնյան իրեն, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ է սահմանում, իսկ կոկորդիլոսաբույծ մարզպետն էլ իր ախորժակը բավարարելու համար օրենք է խախտում և իրեն պարգևատրում է մեկ ամսվա աշխատավարձից ավելի...
Ուժեղ է այն իշխանությունը և պաշտոնյան, ով ընունում է սեփական սխալները, այլ ոչ թե դրանք քողարկելու համար ինչ-որ անտրամաբանական պատմություն հորինում...
Շատ լավ կլինի, որ տիկին Նազարյանի կուսակից ընկերները իներցիայով հետ վերադարձնեն պետբյուջեից ստացած պարգևավճարների գումարները և ներողություն խնդրեն այն ժողովրդից, որի շնորհիվ եկել են իշխանության: Իսկ այդպես շատ երազած պարգևավճարների մասին մտածեն, երբ կաշխատեն 1 տարի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր