Facebook սոցցանցը թույլ է տվել Messenger-ում ջնջել ուղարկված նամակները, հաղորդում է The Verge-ը: Ընկերությունը սկսել է մշակել գործառույթն այն բանից հետո, երբ 2018-ի ապրիլին ջնջեց այլ օգտատերերի հետ Մարկ Ցուկերբերգի հին նամակները: Այժմ օգտատերերը 10 րոպեի ընթացքում կարող են չեղարկել հաղորդագրությունների ուղարկումը: Գործառույթը գործում է բոլոր օգտատերերի համար, փետրվարի 5-ից այն կգործի iOS և Android համակարգերի համար: Հաղորդագրությունները ջնջելու հնարավորություն կա նաև Telegram և Whatsapp մեսսենջերներում: |