ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Գորիսի բանտում խոսել էր Մհերի հետ ու ասել, որ ինքը Լիսկայի եղբոր տղան է, որ շուտով դուրս կգա բանտից». Զ. Մեջլումյան
11:35, 11.02.2019 | mamul.am
9790 | 3

Մհեր Ենոքյանի կինը՝ իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Մայիս Խաչատրյանը 2004-ի փետրվարի 29-ին դաժանաբար, դանակի բազմակի հարվածներով սպանել էր Գորիսի բնակիչ, երեք անչափահասների հայր Հովհաննես Բադալյանին՝ մուտքում իր ուսին դիպչելու համարձակության համար: Սակայն նա դատապարտվել էր ազատազրկման 12 տարի ժամկետով, իսկ ընդամենը 6 տարի անց՝ 2010-ին Սերժ Սարգսյանը նրան ներում էր շնորհել: Ու տարօրինակ կերպով ներման հանձնաժողովից արտահոսք չէր եղել, չէին տեղեկացվել Հովհաննես Բադալյանի ընտանիքի անդամները: Նրա անհայր մնացած երեխաները տուժողներ չեն ֆեյսբուքյան պաշտպանիկների համար: Այդ երեխաների հետ, իհարկե, չի ցանկանա ծանոթանալ նայած ում իրավունքների պաշտպանը կամ պաշտպանները: Նրանք հզոր հովանավորյալներ չունեին, որ հրապարակներում ցույցեր անեին... Ի դեպ, Մայիս Խաչատրյանը Գորիսի բանտում խոսել էր Մհերի հետ ու ասել, որ ինքը Լիսկայի եղբոր տղան է, որ շուտով դուրս կգա բանտից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր